Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թեոդորա, (հուն․՝ Θεοδώρα, մոտ 984, Կոստանդնուպոլիս - օգոստոսի 31, 1056[1], Կոստանդնուպոլիս), բյուզանդական կայսրուհի 1042-ին (քրոջ՝ Զոյաի հետ) և 1055–56-ին։ Կոստանդին VIII-ի դուստրը։ Մակեդոնական (հայկական) դինաստիայի վերջին ներկայացուցիչը։
Ճնշել է գահին տիրելու Նիկեփորոս Բրիեննիոսի փորձը։ Ստորագրել է Ահարոն Մագիստրոսին Հայաստանի ու Իբերիայի կատապան նշանակելու և Անիի հարկերը վերացնելու մասին հրովարտակը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 171)։
|
| |
---|
| Բառարաններ և հանրագիտարաններ | |
---|
|